Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառված լինելու փաստը հավաստվում է 2023MAUY3L ծածկագրով ՝ որոշում եմ.
1.ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի 13-րդ փողոց 11-րդ նրբանցք 27 հասցեում (ծածկագրեր՝ 03-012-0098-0018) Նաիրա Մարտիկի Վանյանի կողմից կողմից ինքնակամ կառուցված շինությունները՝ բնակելի տուն 107․0քմ, օժանդակ շինություն 7․50 քմ, ծածկ 13,90 քմ և պարիսպ 5․20 քմ, , ընդհանուր 133,6 քմ արտաքին մակերեսով, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն գտնվում հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ճանաչել օրինական և ։
2. Օրինական ճանաչված բնակելի տան (արտաքին մակերեսը՝ 107․00 քմ) մուծման վճարը կազմում է 210683 (երկու հարյուր տաս հազար վեց հարյուր ութսուներեք ) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1969 ՀՀ դրամ):
3. Օրինական ճանաչված օժանդակ շինության (արտաքին մակերեսը՝ 7․50 քմ) մուծման վճարը կազմում է 8861 (ութ հազար ութ հարյուր վաթսունմեկ ) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1181․4 ՀՀ դրամ):
4. Օրինական ճանաչված ծածկի (արտաքին մակերեսը՝ 13․9 քմ) մուծման վճարը կազմում է 16422 (տասնվեց հազար չորս հարյուր քսաներկու ) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1181․4 ՀՀ դրամ):
5. Օրինական ճանաչված պարսպի (արտաքին մակերեսը՝ 5․20 քմ) մուծման վճարը կազմում է 6144 (վեց հազար հարյուր քառասունչորս ) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1181․4 ՀՀ դրամ):
6․Սույն որոշման 2-րդ, 3-րդ , 4-րդ, 5-րդ կետերում նշված վճարները անհրաժեշտ է վճարել 900435101630 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով «ինքնակամ շինության օրինականացում» բառերը:
7․Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
8․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման։