Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Կարեն Մարգարյանի խնդրանքին /մտից մատյանի՝ 21.05.2020թ. թիվ 576/՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․
1. ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Ազատամարտիկների փողոց թիվ 17/5-1 հասցեում Կարեն Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած 0,0028 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0137-0042/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Կարեն Մարգարյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 82320 /ութսուներկու հազար երեք հարյուր քսան / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: