Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
1․ Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիսի համայնքապետարանին պատկանող RENAULT ARKANA մակնիշի, 679 CG 61 համարանիշի 2021 թվականի արտադրության /ներկայումս գործող/, Toyota Corolla մակնիշի, 676 CG 61 համարանիշի, 2016 թվականի արտադրության /ներկայումս գործող/, Toyota Corolla մակնիշի, 015 LL 70 համարանիշի 2015 թվականի արտադրության /ներկայումս գործող/, Kia Rio մակնիշի, 227 CA 61 համարանիշի 2021 թվականի արտադրության /ներկայումս գործող/, ՎԱԶ 21154 մակնիշի, 035 LU 27 համարանիշի, 2010 թվականի արտադրության /ներկայումս գործող/, ԳԱԶ 3102 մակնիշի , 001 SS 81 համարանիշի, 2007 թվականի արտադրության /ներկայումս գործող/, Գազ 3110 մակնիշի, 204 LL10 համարանիշի, 2003 թվականի արտադրության /ներկայումս չգործող/, Hundai Elantra մակնիշի 977 LL 70 համարանիշի 2013 թվականի արտադրության /ներկայումս չգործող/ մարդատար մեքենաները օտարել աճուրդային կարգով։
2․ Օտարվող մեքենաների մեկնարկային գինը սահմանել <<էմ Ընդ Ջի Գրուպ>> ՍՊԸ-ի կողմից գնահատված արժեքը՝ /հավելվածը կցվում է/։