Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և հաշվի առնելով կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի պետ՝ Ս․Ամիրջանյանի զեկուցագիրը / Մտից 7458, 23.05.2024թ/ ` որոշում եմ.
1. Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեի օրենսդիր և գործադիր մարմիններ /01․1․1/ գործառական դասակարգման պարգևատրում /4112/ տնտեսագիտական հոդվածի 2-րդ եռամսյակում նախատեսված միջոցներից 16600,0 հազար դրամ տեղափոխել 4-րդ եռամսյակ։
2․ Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեի օրենսդիր և գործադիր մարմիններ /01.1.1/ գործառական դասակարգման հատուկ նպատակային այլ նյութեր /4269/ տնտեսագիտական հոդվածի 4-րդ եռամսյակի համար նախատեսված միջոցներն ամբողջությամբ տեղափոխել 2-րդ եռամսյակ։
3․ Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /01․6․1/ գործառական դասակարգման /4251/ տնտեսագիտական հոդվածի 4-րդ եռամսյակի համար նախատեսված միջոցներն ամբողջությամբ տեղափոխել 2-րդ եռամսյակ։