Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2019 թվականի սեպտեմբերի 09-ի ,,Հայաստանի Հանրապետության Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հողը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին,, N77-Ա որոշման մեջ գրառված ,,պահանջներով,, բառից հետո լրացնել ,, ,հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N550-Ն որոշման 1-ին մասի 2-րդ կետի պահանջները,, բառերը, թվերը ու կետադրական նշանը: