Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով Մասիս քաղաքային համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 8,543 հա հողամասերը /ծածկագրեր՝ 03-003-0404-0001, 03-003-0418-0003, 03-003-0350-0035, 03-003-0420-0002/ աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու՝ համաձայն կից հավելվածի:
2.Հաստատել մեկնարկային գին՝ տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի չափով: