Ղեկավարվելով ,,Տեղեական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման 23-րդ կետի 5-րդ ենթակետի բ/պարբերությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մասիսի քաղաքապետարանի կարիքների համար նախագծանախահաշվային աշխատանքների կատարման պետական գնման թիվ ԱՄՄՔ-ԳՀԱՇՁԲ-20/4 պայմանագրով կատարողը ժամանակին և պատշաճ չի կատարել պայմանագրային պարտավորությունները, որի հետևանքով Մասիս քաղաքային համայնքը չի կարող իրականացնել քաղաքի տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերը, ուստի նման իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Մասիս քաղաքի 1-3-րդ փողոցների շարունակության,1-10-րդ փողոցների փակուղիների,1-7-րդ թաղամասերի, Մասիս կայարանի մի հատվածի արտաքին լուսավորության ցանցի անցկացման/ԼԵԴ լուսատուներով/ նախագծանախահաշվային աշխատանքների և Մասիս քաղաքային համայնքի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների ձեռքբերումը համարել անհետաձգելի :
2.Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով Մասիս քաղաքի 1-3-րդ փողոցների շարունակության,1-10-րդ փողոցների փակուղիների,1-7-րդ թաղամասերի, Մասիս կայարանի մի հատվածի արտաքին լուսավորության ցանցի անցկացման/ԼԵԴ լուսատուներով/ նախագծանախահաշվային աշխատանքների և Մասիս քաղաքային համայնքի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների ձեռքբերումը իրականացնել հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով: