Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Սերգո Արզումանյանի խնդրանքին /մտից մատյանի՝04.09.2019թ. թիվ 990/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, նոր թաղամաս, Շիրազի փողոց,2-րդ նրբանցք թիվ 15/3 հասցեումով 0,00237 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0138-0315/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Սերգո Արզումանյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 69678 / վաթսունինը հազար վեց հարյուր յոթանասունութ / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ՀՀ դրամ: