|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 հուլիսի 2022 թվականի N 147-Ա |
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԳԱՌՆԻԿԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂ, ԽԱՂՈՂ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և ընդառաջելով Համբարձում Բարսեղյանի լիազորված անձ Արթուր Բարսեղյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 11.03.2022թ. N 834/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.Համբարձում Գառնիկի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մարմարաշեն գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող, խաղող հողատեսքի՝ 2.1771 հա հողամասի /ծածկագիր՝ 03-058-0224-0015/ ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով, նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։ |
Կողմ -18 ԱՆՏՈՆՅԱՆ ՎԱՀԵ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՖՐԻԿՅԱՆ ՆՈՒՆԵ ԲԱԲԱՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԵՍՐՈՊՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՇԱԲՈՅԱՆ ԵՐԵՄ ՈՍԿԱՆՅԱՆ ԷԼՄԻՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՆՎԱՐԴ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|