Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 3-րդ մասի պահանջներով Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․
1.Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2017 թվականի օգոստոսի 28-ի N82-Ա որոշման հավելվածի․
ա/ 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել ,,սոցիալապես անապահով ընտանիքների,, բառերը,
բ/ 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել ,,սոցիալապես անապահով ընտանիքների,, բառերը,
գ/ 18-րդ կետի 3-րդ ենթակետի ,,չվարելը,, բառից հետո լրացնել /բացառությամբ ուսման վարձի/ բառերը։