Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և ընդառաջելով Կարինե Սալիմի Հովհաննիսյանի խնդրանքին /մտից մատյանի՝ 26.08.2021թ. թիվ 1306/. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաք կենտրոնական հրապարակ թիվ 13/1 հասցեում 0,000639 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-0130-0105/, որը սահմանակից է Կարինե Սալիմի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող առևտրի սրահով ծանրաբեռնված /ծածկագիր՝ 03-003-0130-0146/ հողամասին և ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Կարինե Հովհաննիսյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 43672/ քառասուներեք հազար վեց հարյուր յոթանասուներկու / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 6834.3 /վեց հազար ութ հարյուր երեսունչորս ամբողջ երեք /ՀՀ դրամ: