Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով, որ Հեղինե Առաքելյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1.Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, նոր թաղամաս թիվ 10/19 հասցեում գտնվող ծածկը /արտաքին մակերեսը՝ 21,3 քմ, ներքին մակերեսը՝ 20,0 քմ / և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0,00213 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0128-0599/ ուղղակի վաճառքով օտարել ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի նոր թաղամասի 10-րդ շենքի 16 բնակարանի բնակիչ Հեղինե Հրանտի Առաքելյանին /ծնված՝ 26.06.1961թ., նույնականացման քարտի համար՝ 002347029, տրված՝ 06.02.2014թ., 044-ի կողմից/:
2.Ծածկի ուղղակի վաճառքի գինը կազմում է 89460 /ութսունինը հազար չորս հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 4200 /չորս հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ/:
3.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 62622 /վաթսուներկու հազար վեց հարյուր քսաներկու/ ՀՀ դրամ / 1քմ-ի արժեքը 2940/երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ/: