Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի, ,,Աղբահանության և սանիտարական մաքրման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 21-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վարազդատ Մարտիկի Թովմասյանը /ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, 7 փող․, 44 տ./ ստացել է համայնքի ղեկավարի 03.07.2025թ. N 4188 ծանուցումն ու 21․05․2025թ. դրությամբ տեղեկանքները /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողով»-ի առաջարկը /20.10.2025թ. արձանագրություն N372/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Վարազդատ Մարտիկի Թովմասյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ աղբահանության վճարի՝ 19․464 ՀՀ դրամ 900435101655 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-003-0053-0021/ 2021-2024թթ․ համար` 26․520 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 20․529 ՀՀ դրամ, տույժը` 5․991 ՀՀ դրամ 900435003778 հաշվեհամարին և անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-003-0277-0004/ 2023թ․ համար` 9․817 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 7․125 ՀՀ դրամ, տույժը` 2․692 ՀՀ դրամ 900435003778 հաշվեհամարին։
2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դիմելու միջոցով որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով: