Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Գերասիմ Գևորգյանի խնդրանքին /մտից մատյանի՝ 10.05.2019թ. թիվ 463/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Երևանյան փողոց թիվ 56/4 հասցեում Գերասիմ Գևորգյանին պատկանող մետաղյա իրերի վերանորոգման արհեստանոցի զբաղեցրած վարձակալած 0,0176 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-085-017/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Գերասիմ Գևորգյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 517440 /հինգ հարյուր տասնյոթ հազար չորս հարյուր քառասուն/ ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ՀՀ դրամ: