Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 5-8-րդ մասերով, 142.3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու ,,Դավիթ Համբարձումյան,, դաշինք խմբակցության՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությանը թեկնածու առաջադրելու մասին 2025 թվականի նոյեմբերի 12-ի գրությունն ու կից արձանագրությունը որով առաջադրվել է Նորայր Արեգի Հակոբյանի թեկնածությունը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1․ Գրանցել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանուն ներկայացված ,,Դավիթ Համբարձումյան,, դաշինք խմբակցության առաջադրած Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Նորայր Արեգի Հակոբյանին։
2․Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի 2025 թվականի նոյեմբերի 17-ի արտահերթ ընտրության արդյունքները՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար է ընտրվել ,,Դավիթ Համբարձումյան,, դաշինք խմբակցության թեկնածու Նորայր Արեգի Հակոբյանը (կողմ- դեմ- ձեռնպահ- )։
3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։