Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Սևան Նիկողոսյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք 1-ին փողոց թիվ 89/1 հասցեում գտնվող տնտեսական շինությունը / մակերես՝ 18,8 քմ/, պարիսպը /մակերես՝6,9 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,00806 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝03-003-0082-0039/ ուղղակի վաճառքով օտարել Սևան Նիկողոսյանին ։
2. Տնտեսական շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 78960/ յոթանասունութ հազար ինը հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 4200 /չորս հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ:
3.Պարսպի ուղղակի վաճառքի գինը կազմում է 28980/ քսանութ հազար ինը հարյուր ութանասուն/ ՀՀ դրամ, 1քմ-ի արժեքը 4200/չորս հազար երկու հարյուր / ՀՀ դրամ:
4. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 236964/ երկու հարյուր երեսունվեց հազար ինը հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: