Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հաշվի առնելով, որ Մասիսի շրջխորհրդի գործկոմի 29.12.1993 թվականի N15 որոշմամբ Մերուժան Գրիգորի Վեքիլյանին /ծնված՝ 02.05.1941 թ., մահացել է 03.12.2004թ., մահվան վկայական ԱԱN009494/ ու ընտանիքի անդամներին տրամադրվել է ք. Մասիս, Մասիս կայարան, 16-րդ շենք, թիվ 7 բնակարանի օրդեր N5101 և փաստացի այդ ժամանակվանից ընտանիքը բնակվում է նշված հասցեում և ընդառաջելով Լարիսա Եղիկյանի խնդրանքին /մտից մատյանի՝ 08․02․2021թ․ N 190 դիմում/՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. Լարիսա Սուրենի Եղիկյանին /ծնված՝ 07.11.1945թ., անձնագիր՝ AS0393062, տրված՝ 09.10.2018թ. 044-ի կողմից/, Կարեն Մերուժանի Վեքիլյանին /ծնված՝ 17.12.1968թ., անձնագիր՝ AS0620360, տրված՝ 03.04.2019թ. 044-ի կողմից/ և Վահան Մերուժանի Վեքիլյանին /ծնված՝ 09.10.1971թ., անձնագիր՝ AM0563485, տրված՝14.12.2011թ. 044-ի կողմից/մեկ տարվա ընթացքում նվիրատվության պայմանագրով օտարել Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Մասիս քաղաքի Մասիս կայարան 16-րդ շենք, թիվ 7 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը / սեփականության վկայական՝ 0250305, մակերեսը՝ 53.1քմ /բն․42.4/, կադաստրային համարը՝ 03-003-427-016-007, նպատակային նշանակությունը՝ բնակելի/:
2.Փաստաթղթերի ձևակերպման ծախսերը թողնել Լարիսա Եղիկյանի, Կարեն և Վահան Վեքիլյանների վրա:
3.Նվիրատվությունից հետո բնակարանը հանել հաշվապահական հաշվեկշռից: