Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Ռիտտա Բաղդասարյանի կողմից ներկայացված հայտը (524814)․ որոշում եմ՝
1․Ռիտտա Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք գյուղ Նոր Խարբերդ 5-րդ փողոց 8/3 հասցեում տալ բնակելի տան և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն։
2․Ռիտտա Բաղդասարյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռիտտա Բաղդասարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: