Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Դավիդ, Քաջիկ և Կարինե Հովհաննիսյանների կողմից ներկայացված հայտը (389448)․ որոշում եմ՝
1․Դավիդ, Քաջիկ և Կարինե Հովհաննիսյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք գյուղ Նոր Խարբերդ 10-րդ փողոց 13/2 հասցեում տալ օժանդակ շինության կառուցման նախագծման թույլտվություն։
2․Դավիդ, Քաջիկ և Կարինե Հովհաննիսյանները պարտավոր են նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիդ, Քաջիկ և Կարինե Հովհաննիսյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: