Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 327
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
24/11/2017
ԼԵԳԵՆԴԱՐ ՀԵՐՈՍ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԸ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔՈՒՄ


Լեգենդար հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավոյի) 60-ամյակը մեծ շուքով նշվեց Մասիս քաղաքում, որտեղ նա բազմիցս եղել և Մասիսի կամավոր տղաների հետ պայքար է մղել հանուն Հայաստանի անկախության: Մասիսի Կենտրոնական հրապարակում ներկաները ծաղիկներ խոնարհեցին ազատամարտիկների անունը հավերժացնող հուշարձանի առջև, որից հետո ջահերով շարժվեցին Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց: Միջոցառմանը ներկա էին Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը, Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը, Արարատի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ա. Լալայանը, քաղաքապետարանի և ՀՈԱԿ-ների տնօրեններն ու Մոնթեի մարտական ընկերները: Բնօրրանից հազարավոր կիլոմետրեր հեռու` Ավոն իր անկեղծությամբ և նվիրվածությամբ դարձավ ամեն մի հայի սիրված հրամանատար: Երեկոն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ցուցադրվեցին հատվածներ Մոնթեի սխրանքների վերաբերյալ և հնչեցին հայրենասիրական երգեր, իսկ <<Վան>> ու <<Տավրոս>> ազգագրական երգի-պարի համույթների մատուցմամբ պարային համարներն էլ ավելի ոգևորեցին ներկաներին: Միջոցառման ընթացքում հերոսի մասին խոսեց Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Հենրիկ Ղահրամանյանի մայրը, ով նշեց, որ հայ ազգը բոլոր ժամանակներում էլ ունեցել է նվիրյալ հայորդիներ և հայ մայրերը միշտ էլ հայրենասիրական ոգով են դաստիարակել իրենց զավակներին: Մարտական ընկերները հետաքրքիր հուշեր պատմեցին իրենց հրամանատարի մասին և նշեցին, որ Մոնթեն բացառիկ անհատականություն էր ու զերծ էր ամեն տեսակ ձևականություններից: Ներկաներին ողջունեց և շնորհավորեց նաև քաղաքապետ պրն. Համբարձումյանը և նշեց, որ նմանատիպ միջոցառումները կարևոր են, քանի որ բոլորը պետք է ճանաչեն և հիշեն Մոնթե Մելքոնյանի նման անձնվեր հայորդուն: Վերջում մասիսցի փոքրիկ Մոնթեն բոլորի առաջ երդվեց լինել արժանի հերոսի անվանը և մշտապես բարձր պահել այն:

http://www.slaq.am
http://www.slaq.am/arm/news/1214716/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner