24.04.24
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԹԻՎ
|
Հարգելի՛ հայրենակիցներ,Սիրելի՛ հայ ժողովուրդ,Այսօր աշխարհասփյուռ հայությունն իր խոնարհումն է բերում Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առջև։Մեկ դարից ավելի է անցել Օսմանյան կայսրության իրագործած ոճրագործությունից հետո, երբ նահատակվեցին բյուրավոր հայեր, երբ հայը բռնեց գաղթի ճանապարհը` թողնելով իր հայրենի տունը։ Անցնելով բազում փորձությունների միջով՝ հայն ապրեց՝ պայքարելով իր հավատի, ինքնության պահպանման համար, պայքարելով այս զարհուրելի հանցագործության ճանաչման և միջազգային դատապարտման համար, որպեսզի չլինեն նոր ցեղասպանություններ:109 տարի անց էլ մեր պահանջը նույնն է, և մեր պայքարն այսօր առավել քան կարևոր ու արդիական է։Ցեղասպանության ցավն այսօր նորովի է պատել հայ ժողովրդին, ծանր ու ...
Մանրամասն |
|
23.04.24
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ՝ ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻՆ
|
Այսօր Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հյուրընկալեց Նոր Կյուրին բնակավայրի մսուր-մանկապարտեզի տնօրեն Նարգիզ Հակոբյանին: Համայնքապետը շնորհակալություն հայտնեց տնօրենին և երկար տարիների բազմավաստակ աշխատանքի, մատաղ սերնդի դաստիարակության գործում անուրանալի ներդրման համար Ն. Հակոբյանին հանձնեց շնորհակալագիր: Շնորհավորում ենք:
|
|
23.04.24
ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՂՈԹՔ ՈՒ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ` Ի ՀԻՇԱՏԱԿ ԲՅՈՒՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ
|
Այսօր` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի նախօրեին, Մասիս համայնքում տեղի ունեցավ մոմավառություն, և ներկաներն աղոթք հղեցին առ Աստված` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախյան պատերազմների նահատակ հայորդիների։ Հարգենք և խնկարկենք բյուր նահատակների հիշատակը։ Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։
|
|
22.04.24
ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ
|
Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի, ապրիլի 23֊ին՝ ժամը` 20։00, Սուրբ Թադեոս եկեղեցու հիշատակ Խաչքարի առջև կկատարվի մոմավառություն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հոգիների համար: Իսկ ապրիլի 24-ին՝ ժամը 10:00-ին, Սուրբ Թադեոս եկեղեցում կկատարվի բարեխոսական կարգ:
|
|
20.04.24
ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ
|
Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճը երեկ կրկին լեփ-լեցուն էր. հանդիսականների դատին հանձնվեց Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» դրամայի բեմականացումը, որի առանցքային կերպարը հայազգի վրիժառու Սողոմոն Թեհլերյանն է և հայտնի դեպքին հաջորդող դատավարությունը, որի ընթացքում Սողոմոն Թեհլերյանն արդարացվեց:Մասիսի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մասիսի նոր սերունդ» թատերախմբի/գեղ. ղեկավար՝ Արշակ Ղազարյան/ պատանի դերասանների խաղը ներկաներին մտովի տեղափոխեց Բեռլին, որտեղ հայ վրիժառուն գնդակահարեց մեր ժողովրդի ոխերիմ թշնամուն՝ Թալեաթ փաշային:Դերասանների խաղն ամբողջացրեց ներկայացման ավարտին ծածանված Արցախի դրոշը, որն ապացույց է անկոտրում հավատի ...
Մանրամասն |
|
19.04.24
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ՝ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՐՑԵՐՈՎ
|
Այսօր տեղի ունեցավ Մասիս համայնքի ավագանու հերթական նիստը, որին մասնակցում էր ավագանու 20 անդամ: Համայնքի ավագանու հավանությանը ներկայացված էին մի քանի տասնյակ հարցեր, որոնց վերաբերյալ կայացվեցին համապատասխան որոշումներ: Ավագանու հերթական նիստի օր սահմանվեց մայիսի 17-ը: Մանրամասները՝
|
|
18.04.24
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՆԻՍՏ ԲՆԱԿԱՎԱՅՐ
|
Այսօր Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն այցելեց Հայանիստ բնակավայր, որտեղ արդեն ավարտվել են սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքները, իսկ ոռոգման ցանցի կառուցումը դեռևս ընթացքի մեջ է: Դ. Համբարձումյանն ու համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, Հայանիստի վարչական ղեկավար Արթուր Բաբաջանյանն այցելեցին նոր կառուցվող դպրոցի տարածք, այնուհետ՝ Հայանիստի մանկապարտեզ, որն ընդգրկված է սուբվենցիոն ծրագրում, և մոտ ապագայում բնակավայրը կունենա նորակառույց նախադպրոցական ուսումնական հաստատություն: Համայնքապետը վարչական ղեկավարի հետ քննարկեց ընթացիկ մի քանի ծրագրեր, որոշ հարցերի հետ կապված տրվեցին հանձնարարականներ: Շրջայցերը բնակավայրեր շարունակվելու են:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |