Այսօր: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 321
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 296-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԱ ՄԵԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԸ ՆԵՐԱՌՈՂ ԱՐԱՐԱՏ-1 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ - 369 եզրակացությունը և  Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի գրությունը /մտից ՝ 17.09․2024թ. N 12691/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․

1. Հաստատել  Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Մասիս համայնքի Մասիս քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-1 համակցված տարածական պլանավորման  փաստաթղթի  սույն փոփոխությունը՝

  •  Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզի  Մասիս համայնքի (քաղաք Մասիս) վարչական տարածքում գտնվող, քաղաքացու  սեփականություն հանդիսացող  կադաստրային 03-003-0137-0768 և 03-003-0137-0767 ծածկագրերով 2․5911 և 1․0349 հա մակերեսներով  ըստ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2021 թվականի N 60 -Ա որոշմամբ հաստատված գլխավոր  հատակագծի  բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման  կանաչ տարածքների հողերից (ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայականի՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողեր) փոխադրել  03-003-0137-0768 և 03-003-0137-0767 ծածկագրերով 2․5911 և 1․0349 հա մակերեսներով    բնակավայրերի  նպատակային  նշանակության  բնակելի կառուցապատման   հողեր գործառնական նշանակության:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ                       
ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԱ ՄԵԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner