,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի համաձայն, հաշվի առնելով, որ Մասիս քաղաքային համայնքում գործող աղբավայրի գեր ծանրաբեռնված շահագործման արդյունքում հաճախակի են դարձել բռնկվող հրդեհները, որի հետևանքները խիստ վտանգավոր են մարդկությանը և շրջակա միջավայրին` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Մասիս քաղաքային համայնքի տարածքում գործող աղբավայրը շահագործել բացառապես Մասիս քաղաքային համայնքի և հարակից համայնքների /նախկինում Մասիսի շրջանի/ աղբի տեղադրման /թափելու/ նպատակով: 2.Աղբավայրի վարձակալ և շահագործող «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերությանը առաջարկել կատարել սույն որոշման պահանջները: |