Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և ընդառաջելով Արեգնազ Գրիգորյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 23.03.2022թ. N 1002/ Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Արեգնազ Ավետիսի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Սայաթ Նովա գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի՝ 0,16511 հա հողամասում /ծածկագիր՝ 03-082-0103-0029/ և վարելահողի 0,32539 հա հողամասում /ծածկագիր՝ 03-082-0103-0023/ սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։ |