Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ նշված տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել Մասիս համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող` ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Գ. Նժդեհի փողոց թիվ 24/24 հասցեում գտնվող 0,0275 հա մակերեսով /ծածկագիր 03-003-0138-0421/, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը կանաչապատման և բարեկարգման նպատակով 50 տարի ժամկետով տրամադրել վարձակալության :
2. Մրցույթի մեկնարկային գին սահմանել 100․000 / հարյուր հազար/ ՀՀ դրամ: |