Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և ընդառաջելով Տիգրան Սարդարյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 29.03.2022թ. N 1104/ Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Ժուլետա Ռազմիկի Սարդարյանին, Արսեն Արարատի Սարդարյանին, Տիգրան Արարատի Սարդարյանին և Արթուր Արարատի Սարդարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Զորակ գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.23 հա վարելահող հողատեսքի /ծածկագիր՝ 03-044-108-033/ անասնագոմ կառուցելու նպատակով, նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։ |