Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 396
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.05.24 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի բնակիչներ, 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղողի այգիներում նկատվում են վնասատուներ` ոլորտային մասնագետները հորդորում են առաջիկա օրերին կազմակերպել ողկույզակերի առաջին սերնդի դեմ պայքարի աշխատանքներ` օգտագործելով ֆուֆանոն կամ համարժեք ինսեկտիցիդներ(միջատասպան)։

15.05.24 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆՈՐԱՄԱՐԳԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
 Այսօր Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը հանդիպեց Նորամարգ բնակավայրի Ագապի Քադեշյանի անվան միջնակարգ դպրոցի սաների հետ:Ողջունելով ներկաներին՝ համայնքի ղեկավարը նշեց, որ մշտապես կարևորել է բնակիչների, հատկապես երիտասարդների ակտիվ մասնակցությունը տեղական ինքնակառավարման գործընթացներին, և նմանօրինակ հանդիպումները լավագույն խթան կհանդիսանան:Դ. Համբարձումյանը ներկայացրեց նաև համայնքում իրականացվող մի շարք ծրագրեր, որոնք առնչվում են երիտասարդներին:   Հանդիպման մասնակիցները շնորհակալություն հայտնեցին համայնքապետին և բարձրաձայնեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Դպրոցականների կողմից ներկայացված մի շարք առաջարկներ հավանության արժանացան:Դ. Համբարձումյանը ... Մանրամասն
13.05.24 ‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ՝ ԺԱՄԸ 18:00-ԻՆ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Մասիս համայնքի հարգելի բնակիչներ,Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մասիս համայնքի ավագանու 01 փետրվարի 2024 թվականի N 02-Ն որոշմամբ համայնքում մեկնարկել է 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են այդ հանձնաժողովի լիազորությունները, աշխատակարգը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը։Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Մասիս քաղաքի և 26 գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը:Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող յուրաքանչյուր ծրագրի ... Մանրամասն
10.05.24 ԾՐԱԳԻՐ՝ ՄԻՏՎԱԾ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ
Այսօր Մասիսի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում ներկայացվեց ՄԱԿ Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից և Նորվեգիայի կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագիր, որի բաղադրիչներից մեկը միտված է Մասիս համայնքում աղետների ռիսկերի կառավարմանը, կարողությունների զարգացմանը և ոլորտային հիմնախնդիրների կարգավորմանը:Ծրագրի պատատասխանատու, Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրերի համակարգող/ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր/ Արմեն Չիլինգարյանը ներկայացրեց ծրագիրը, ի մասնավորի նշելով, թե հաջորդական ինչ քայլեր են նախատեսվում բնակավայրերում՝ գնահատումներ, դրանց հիման վրա գործողությունների պլանավորում և այս համատեքստում կարևորեց այն հանգամանքը, որ ծրագիրը խնդիր ունի ինտեգրել նաև Մասիսում հանգրվանած ... Մանրամասն
09.05.24 ԽՈՆԱՐՀՈՒՄԻ ՈՒ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՕՐ
Այսօր մայիսի 9-ն է, օր, որը տարիներ շարունակ տոնակատարում էինք մեծագույն հպարտությամբ ու ուրախությամբ։
Այսօր, ցավոք, տոնական օրն այլ իմաստ է ստացել:
Այսօր մեր հերոս նահատակների փառաբանման, խոնարհումի, ոգեկոչման և մեր հաղթանակած պապերի, եղբայրների, զավակների մեծարման օրն է:
Խորհրդանշական այս օրը Մասիս համայնքի Արցախյան պատերազմներում անմահացածների հիշատակը հավերժացնող պանթեոն-հուշահամալիրում անցկացվեց ծառատունկ։
Մեր հերոսների մայրերն ու կանայք տնկեցին ծառեր` անմահացած հայորդիների անուններով` մտքում փայփայելով մեկ նպատակ` խաղաղություն մեր երկրին։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:
Փա՜ռք ու խոնարհում:
Փա՜ռք հայոց բանակին, հայ զինվորին:
08.05.24 ՄԵՐ ՄԱՍԻՍՑԻՆ՝ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ
ԱՄԷ-ում ավարտվեց «WAMAS 2024» մենթալ թվաբանության ամենամյա միջազգային օլիմպիադայի մրցութային փուլը, որին մասնակցում էր 19 երկրի 550 ներկայացուցիչ:
Մրցաշարին մասնակցում էր նաև մասիսցի Արայիկ Խաչատրյանը, ով զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը:
Շնորհավորում ենք:
 
08.05.24 «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԳՈՒՅՆԵՐԸ»` ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ
Երեկ հերթական գունագեղ ցուցահանդեսն էր Մասիս քաղաքի գեղարվեստի դպրոցում։
«Հայրենիքիս գույները» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված էին Նոր Խարբերդի Գրիգոր Դավթյանի անվան մշակույթի տանը գործող նկարչական խմբի սաների աշխատանքերը, որոնք սիրով դիտեցին Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, հյուրերն ու ծնողները։
Դ. Համբարձումյանը շնորհավորեց կազմակերպիչներին, պատանի նկարիչներին և մաղթեց, որ նրանք միշտ ստեղծագործեն խաղաղ երկրում, և նկարները միշտ լինեն այսպես վառ ու գունագեղ։
Հավելենք, որ ցուցադրված էին նաև աշխատանքներ, որոնք ներկայացվել են տարբեր ցուցահանդեսներում և արժանացել մրցանակների:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Ավագանու նիստեր
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ (06.06.2022)
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (23.10.2019)
ավագանու նիստ
ավագանու հերթական նիստ
ավագանու նիստ
ավագանու նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner