Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել քաղաքի համար կարևորագույն հիմնախնդիրները: Դեռևս 1980թ-ին կառուցված կոյուղագծերը առայսօր գտնվում էին անմխիթար վիճակում: Բնակիչները բազմիցս բարձրացրել են այս խնդիրը, որը սակայն մնացելէր անպատասխան: Քաղաքապետի հատուկ հանձնարարականով և աշխատակազմի գլխավոր մասնագետ Խ. Խաչատրյանի անձնական հսկողությամբ կառուցվել և հիմնանորոգվել են 1000մ. կոյուղագծեր: Մեկնարկած աշխատանքների արդյունքում հիմնանորոգվել են նոր թաղ. 9,18,23,30,36 շենքերը և կոյուղագծեր են կառուցվել 3թաղ. 9,16 շենքերը: Իրականացվող աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: |