Մասիս քաղաքի թիվ 5 մանկապարտեզում մեկնարկեց հայ զինվորին նվիրված <<Քո զավակն եմ Հայաստան>> խորագրով հայրենասիրական միջոցառումը, որին ներկա էին Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը, Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը, քաղաքապետարանի աշխատակիցներն ու բազմաթիվ հյուրեր: Մինչ միջոցառման մեկնարկը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988թ. երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը, որից հետո մանկապարտեզի սաները հայրենասիրական ոգով ներշնչված, ներկայացրեցին հայ զինվորի գործունեությունն ու դերը հայրենիքի պաշտպանության գործում: Երեխաների մատուցմամբ հայրենասիրական երգերն ու բանաստեղծությունները դահլիճը լցրեցին ռազմահայրենասիրական և մարտական ոգով: Քաղաքապետը շնորհավորեց մանկապարտեզի կոլեկտիվին և ծնողական համայնքին ստացված միջոցառման համար և նշեց, - Նմանատիպ միջոցառումները յուրօրինակ խթան են դաստիարակելու սերունդներին ազգային-հայրենասիրական ոգով: Մեր փոքրիկների ելույթներով մենք համոզվեցինք, որ հայրենիքը մենք ենք, իսկ այն պահելու և պաշտպանելու առաքելությունը` յուրաքանչյուրիս Սուրբ գործը: |