Տեղի ունեցավ <<Եռամիասնություն հանուն զարգացման>> հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված 8-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա էին քառօրյա պատերազմի մասնակիցներ, քաղաքական-հասարակական և մշակութային գործիչներ: Միջոցառումը սկսվեց aad.am բարեգործական կայքի հիմնադիր Մ. Խուրշուդյանի բացման խոսքով, որին հաջորդեց տարբեր ոլորտներում իրենց գործի նվիրյալներին պարգևների հանձման արարողությունը: <<Տարվա սխրանք>> անվանակարգին հետմահու արժանացավ ապրիլյան պատերազմի հերոս, Մասիս քաղաքի բնակիչ Աղասի Ասատրյանն` ում մայրը հպարտությամբ ստացավ հերոս որդու պարգևը: Կազմակերպիչների աչքից չէր վրիպել նաև օրեցօր զարգացող ու բարեկարգվող Մասիս քաղաքը, որի համար մրցանակաբաշխության <<Տարվա լավագույն քաղաքապետ>> անվանակարգին արժանացավ Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը: Կատարված աշխատանքի գնահատականը ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ յուրաքանչյուր մասիսցու հաղթանակն է: |