Այսօր` դեկտեմբերի 25-ին, Մասիս քաղաքի Գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ տարեվերջյան ցուցահանդես, որին ներկա էին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, աշխատակազմի գլխավոր մասնագետ Ռուբեն Աթանեսյանը, վիզուալ մինիմալիստ արվեստագետ, նկարիչ-քանդակագործ Գևորգ Ջորջ-Քասաբյանն ու այլ հյուրեր: Ներկաները ծանոթացան սաների աշխատանքներին, միաժամանակ պրն. Քասաբյանի կողմից պարգևատրվեցին նախապես հայտարարված <<Ձմեռ>> խորագրով մրցույթի հիսուն աշխատանքներից լավագույն տասը: Ցուցահանդեսի վերջում քաղաքապետը ողջունեց ներկաներին և նշեց. -Այս տարի ևս մեր երեխաները մասնակցեցին բազմաթիվ մրցույթների և արժանացան բարձր գնահատականների, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Ինձ համար առաջնային է մշակույթի դերը համայնքի կյանքում և ես վստահ եմ, որ առաջիկայում ունենալու ենք ավելի մեծ ձեռքբերումներ: |