Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի և ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Մասիս համայնքի բյուջեի 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդը 577 032 185,10 դրամ և ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդը 587 351 887,30 դրամ ուղղել 2023 թվականի Մասիս համայնքի բյուջեի ֆոնդային մասի մուտքերին համաձայն հավելված 1-ի /հատված 4-ի և 5-ի/:
2. 2023 թվականի բյուջեի ֆոնդային մասի մուտքերը և ծախսերը ավելացնել 1 164 384 072,40 դրամով:
3. Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ,,Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին,, N 298-Ն որոշման թիվ 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ /հավելվածները կցվում են/:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
|