Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 378
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 06-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԵ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆՙՙ N 298-Ն ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ, 3-ՐԴ, 4-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾ 1-Ի ՀԱՄԱՁԱՅՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ՄՆԱՑՈՐԴԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի և ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.

1.  Մասիս համայնքի բյուջեի 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդը 577 032 185,10 դրամ և ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդը 587 351 887,30 դրամ ուղղել 2023 թվականի Մասիս համայնքի բյուջեի ֆոնդային մասի մուտքերին համաձայն հավելված 1-ի          /հատված 4-ի և 5-ի/:

2.  2023 թվականի բյուջեի ֆոնդային մասի մուտքերը և ծախսերը ավելացնել 1 164 384 072,40 դրամով:

3. Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ,,Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին,, N 298-Ն որոշման  թիվ  2-րդ, 3-րդ  և  4-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ /հավելվածները կցվում են/:

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԵ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.49 Մբ) himnavorum
(715.15 Կբ) havelvac 1
(1.59 Մբ) havelvac 2
(1.80 Մբ) havelvac 3
(3.16 Մբ) havelvac 4
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner