Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Խաչիկ Աշոտի Հակոբյանի դիմումը /մտից՝ 06․05.2025թ, թիվ 4834/, 26.12.2016 թվականին Մասիս համայնքի ներկայացուցիչ Սաշա Հակոբյանի և Խաչիկ Հակոբյանի միջև կնքված վարձակալության պայմանագիրը, և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի Մասիս քաղաքում գտնվող 03-003-0294-0014 ծածկագիրը կրող 0,40604 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Խաչիկ Աշոտի Հակոբյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Մասիս քաղաքում գտնվող 03-003-0294-0014 ծածկագրով 0,40604 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը / վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայական N 02082016-03-0005/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքով ՝ 1 քմ-ը 100 ՀՀ դրամ, ընդհանուր 407000 (չորս հարյուր յոթ հազար) ՀՀ դրամ արժեքով օտարել Խաչիկ Աշոտի Հակոբյանին։ |