Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Հրանտ Ղամբարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք 3-րդ թաղամաս Հերացու փողոց թիվ 18/72 հասցեում գտնվող ավտոտնակը /արտաքին մակերես՝ 30,4 քմ, ներքին մակերես՝ 23,4 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,00304 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝03-003-0108-0019/ ուղղակի վաճառքով օտարել Հրանտ Ղամբարյանին ։
2. Ավտոտնակի համար մուծման վճարը կազմում է 63840/ վաթսուներեք հազար ութ հարյուր քառասուն / ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 2100 /երկու հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ:
3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 89376/ ութսունինը հազար երեք հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: