Այսօր: Հինգշաբթի, 30 Հունվարի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 349
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Մասնակցե՛ք Մասիս համայնքի զարգացմանը - Բյուջե 2024
Ընթացիկ փուլ՝
13.jpg

Մասիս համայնքի ավագանու 01 փետրվարի 2024 թվականի N 02-Ն որոշմամբ համայնքում մեկնարկել է 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են այդ հանձնաժողովի լիազորությունները, աշխատակարգը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը։

Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Մասիս քաղաքի և 26 գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը:

Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար ներկայացված առաջարկ-նախագծերի գումարը չպետք է գերազանցի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված 20,0 մլն ՀՀ դրամը։

Մասիսի համայնքապետարանը նախաձեռնել է այս գործընթացը քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ կապ ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով։

Մասիս համայնքում բնակվող մեր քաղաքացիները հնարավորություն ունեն համայնքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրը՝ ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելով համայնքի կյանքը։

Միևնույն ժամանակ առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրներին ծանոթանալու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց։ Այս էլեկտրոնային գործիքը ավելի շոշափելի կդարձնի միասնական կառավարում հասկացությունը։

ՔՎԵԱՐԿԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՅՆ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 16 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՐՈՆՔ  ԿԳՐԱՆՑՎԵՆ ԿԱՅՔՈՒՄ՝ ՃՇԳՐԻՏ ԼՐԱՑՆԵԼՈՎ ԻՐԵՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆԸ ՀԱՅԱՏԱՌ)

ԳՐԱՆՑՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ՝ 1 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԿՍՏԱՆԱՔ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ

Առնչվող փաստաթղթեր
(897.28 Կբ)
(600.38 Կբ)
(323.96 Կբ)
(1.20 Մբ) արձանագրություն
Ավարտված է (30/12/2024)
01/02/2024-30/12/2024
Ընթացքում է
15/04/2024-06/05/2024
Հրապարակվող առաջարկների ընտրում, հանրային քննարկում
15/05/2024-22/05/2024
Հաղթող առաջարկների բացահայտում
23/05/2024-01/07/2024
Հաղթած առաջարկների իրագործման պլանավորում
02/07/2024-01/10/2024
Հաղթած առաջարկների իրագործում
02/10/2024-15/10/2024
Գործընթացի արդյունքների ներկայացում
ShowTimeTable ProcessTable
Առաջարկներ
ԱՅՆԹԱՊ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ   Անի Գեվորգյան   03 ապրիլ 2024 Առաջարկում եմ բարեկարգել Այնթապ բնակավայրի մսուր-մանկապարտեզի հարակից տարածքը, որտեղ կլինեն ծաղկանոց, զրուցարաններ, խաղադաշտ՝ ռետինե հատակով, կտեղադրվեն աղբամաններ, նստարաններ, լուսավորության հենասյուններ, ինչպես նաև հետագա պահպանման և սպասարկման համար առաջարկում եմ ձեռք բերել որոշակի սարքավորումներ։ Ծրագրի իրագործման արդյունքում Մասիս համայնքի ամենամեծ բնակավայրը կունենա հանգստի ու ժամանցի վայր մեծահասակների և երեխաների համար, ինչպես նաև մեր բնակավայրը կդառնա ավելի բարեկարգ ու ներկայանալի։
29 1500
Կանաչ համայնք և բարեկարգում
Ղուկասավան բնակավայրի կենտրոնական այգու / Հուշահամալիրի տարածք / կանաչապատում և բարեկարգում   Քրիստինե Մարտիրոսյան   05 ապրիլ 2024 Ղուկասավան բնակավայրի կենտրոնական հատվածում է գտնվում Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակի, Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված և 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները: Տարածքում առկա է նաև համայնքի բնակիչների համար նախատեսված ամառային զրուցարան: Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 3000 քմ: Տարածքի բարեկարգման և կանաչապատման համար առաջին հերթին անհրաժեշտ է կատարել հարթեցում, մի քանի նոր ծառատեսակի տնկում, ջրագծի անցկացում,երեխաների համար նախատեսված խաղահրապարակի կառուցում, զբոսանքի համար նախատեսված ճանապարհների անցկացում և բարեկարգում, լուսավորության ցանցի անցկացում, այգու տարածքի ցանկապատում: Նախատեսվում է ունենալ բարեկարգ ու կանաչապատ այգի բնակավայրի բնակիչների հանգստի և գեղեցիկ ժամանցի համար:
20 1111
Կանաչ համայնք և բարեկարգում
ԴԱՇՏԱՎԱՆԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀ   Արեվիկ Խաչատրյան   09 ապրիլ 2024 Քանի որ Դաշտավանի հանդիսությունների սրահը դարձել է անհրաժեշտություն մեր բնակիչների՝ ինչպես նաև հարակից գյուղերի բնակիչների համար, ուստի առաջարկում եմ ունենալ ավելի գեղեցիկ և բարեկարգ հանդիսությունների սրահ։Նախատեսվող շխատանքներն իրենց մեջ ներառում են՝ սրահի ընդլայնում, վերանորոգում, ջեռուցման և հովացման համակարգեր, խոհանոցային պարագաներ, կահույք, զուգարանների վերանորոգում, բակի սալիկապատումև պարսպապատում։
5 174
Կանաչ համայնք և բարեկարգում
ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄ՝ ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ   Մարինա Գևորգյան   09 ապրիլ 2024 21-րդ դարում կրթության արդյունավետության կարևոր գործոններից է արտաքին միջավայրը, որում սովորում են մեր երեխաները։ Ես՝ որպես ծնող, համոզված եմ, որ շենքային լավ և բակային վատ պայմանները ինչպես կարող են նպաստել, այդպես էլ խանգարել հաճույքով այցելել կրթօջախներ։ Իմ և առհասարակ բոլոր ծնողների ցանկությունն է, որ մեր երեխաները հաճախեն բարեկարգ բակային պայմաններ ունեցող կենտրոն։ Մենք մեր երեխաների դպրոցից դուրս առօրյան վստահել ենք Մասիս քաղաքի կենտրոնական մասում գտնվող «Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ -ին ։ Այստեղ գործում են 10-ից ավելի խմբակներ, որտեղ անվճար սովորում և ստեղծագործական իրենց միտքն են զարգացնում համայնքից հաճախող ավելի քան 400 սաներ։ Գործող խմբակներն են՝ նկարչություն, ժողովրդական պար, ժամանակից պար, խորեոգրաֆիկ պար, խոհարարություն, խոհարարություն, վարսավիրություն, թատերական խմբակ, կար ու ձև, չինարեն, գրական երաժշտական խմբակ, շախմատ, մաքրամե ։ 2023թ.-ի մայիս ամսին շահագործման է հանձնվել Կենտրոնի գեղեցիկ և ճաշակով հիմնանորոգված շենքը, որը ապահովված է նաև ուսուցման համար անհրաժեշտ կահավորումով, նյութերով, սակայն անբարեկարգ բակը և մուտքը դեպի ստեղծագործական կենտրոն ստեղծում է ոչ նպաստավոր տրամադրություն կենտրոն հաճախող երեխաների և այցելուների համար։ Կենտրոնի հարակից մասնաշենքում գործում է համայնքային Կենտրոնական գրադարանը, որտեղ հաճախողները օգտվում են նույն բակային հատվածից։ Գրադարան այցելող ընթերցողները և Կենտրոն հաճախող սաները ամեն անգամ այցելելիս ստիպված են լինում անցնելու անբարեկարգ՝ տաք եղանակին փոշոտ, անձրոտ եղանակին ցեխոտ բակով, հանդիպելով բազմաթիվ ջրափոսերի։ Կարծում եմ արդեն տհաճ տրամադրությամբ կենտրոն հաճախող երեխաների հետ աշխատել և ստեղծագործելը դառնում է դժվար։ Ամռան ամիսներին Կենտրոնը կազմակերպում է ամառային բակային ճամբարներ, որը ստիպված է լինում անցկացնել հարակից բնակելի շենքերի բակում, որը խնդիր է առաջացնում նաև շենքի բնակիչների համար։ Երեխաների արտադպրոցական ստեղծագործական միտքը զարգացնելու հետաքրքիր ժամանցն ապահովելու, գեղագիտական ճաշակ զարգացնելու համար խիստ կարևոր է կենտրոնում գեղեցիկ և հարմարավետ բակ ունենալը։ Ես՝ որպես համայնքի բնակիչ առաջարկում եմ մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում բարեկարգել, կանաչապատել և այցելուների համար հարմարավետ դարձնել Կենտրոնի և գրադարանի բակը։ «ՄՊՍԿ» ՀՈԱԿ-ը և գրադարանը գտնվում են քաղաքի կենտրոնական հատվածում, որտեղ է նաև Սուրբ Թադեոս եկեղեցին ՝ իրենց բազմաթիվ այցելուներով։ Այսպես՝ բակի բարեկարգումն ու կանաչապատումը ծառայելու է ի շահ Մասիս համայնքի բոլոր բնակիչների։ Մենք վստահ ենք, որ դա մեծագույն խթան է լինելու մեր երեխաների կրթության, ստեղծագործական մտքի զարգացման և բարձր ճաշակի ձևավորման համար։
17 2081
Կանաչ քաղաք և բարեկարգում
ՋՐԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ   Հակոբ Հարությունյան   09 ապրիլ 2024 Ջրահովիտ բնակավայրի 8-րդ փողոցի 2-րդ փակուղում առկա է մոտ 3000 քմ հողատարածք, որը այժմ գտնվում է անբարեկարգ, եղեգներով և տարատեսակ աղբով կուտակված վիճակում: Այն հնարավոր է մաքրել, բարեկարգել և օգտագործել որպես մինի ֆուտբոլի դաշտ, խթանելով առողջ ապրելակերպի և սպորտի զարգացմանը:Քանի որ գյուղը չունի ոչ խաղահրապարակ, ոչ մարզադաշտ, ծրագիրը իրականանալու դեպքում այն կծառայի բնակիչների համար սպորտով զբաղվելու և մարզվելու լավագույն վայր:
5 361
Կանաչ համայնք և բարեկարգում
Դարակերտ - Խաղահրապարակի կառուցում   Լիլիթ Խոդեդանյան   10 ապրիլ 2024 Առաջարկում եմ Դարակերտ բնակավայրում կառուցել խաղահրապարակ:
19 561
Կանաչ համայնք և բարեկարգում
Ժամանցի կենտոն Սիփանիկ գյուղում   Լիլի Բաղդասարյան   11 ապրիլ 2024 Ներկայացնում եմ առաջարկ Սիփանիկ գյուղում 8 տարեկանից բարձր երիտասարդների համար ժամանցի կենտրոն կառուցելու վերաբերյալ , որը կնպաստի մեր գյուղում ակտիվ ժամանցի կազմակերպմանը: Մեր գյուղում առկա չեն գեղեցիկ խաղահրապարակներ, այգիներ, հանգստի և զբոսանքի համար բացօթյա ժամանցի վայրեր այդ իսկ պատճառով կցանկանայի մեր Սիփանիկ գյուղում կառուցվեր ընդանուր մակերեսով 80քմ , որտեղ երիտասարդները կկարողանան կազմակերպել իրենց ակտիվ առօրյան և խաղային ժամանցը: Հետագայում կառույցը հնարավոր կլինի նաև տրամադրենք պարի խմբակների համար: Առաջարկում եմ նաև ժամանցի կենտրոնը կահավորվի գեղեցիկ և հարմարավաետ սեղան աթոռներով: Տարածքը կտրամադրենք համայնքային նշանակության հողատարածքում: Շինությունը նախատեսվում պանել սենդվիչով որի 1քմ -ի շուկայական գինը չի գերազանցում 150000դրամը: Առաջարկս սահմանված գումարի չափը չի գերազանցում: Նախապես շնորհակալություն առաջարկս ընթերցելու համար:
0 243
Շինարարություն
  • Կարծիքներ
  • Հաշվետվություններ

Ձեր կարծիք կարևոր է

Անհայտ օգտատեր 8 ամիս առաջ
Ակնհայտ էր,որ 30000 բնակչություն ունեցող ՔԱՂԱՔԸ կհաղթեր բոլոր գյուղերինԻ՞նչ իմաստ ուներ մրցույթ կազմակերպելըՇատ «արդար էր»
Պատասխանել
Անհայտ օգտատեր 8 ամիս առաջ
Հաջողություն բոլորին
Պատասխանել
Արթուր Հովհաննիսյան 8 ամիս առաջ
Շատ լավ ծրագիր է:
Պատասխանել
Գրետա Մխիթարյան 8 ամիս առաջ
Մենք հաճախում ենք  Մասիս քաղաքի թիվ 5 _րդ պարտեզը ։Անձնակազմը շատ լավն է, ունենք հրաշալի տնօրեն ,բայց դրան զուգահեռ  պարտեզը ունի բավականին շատ խնդիրներ, այն ակնհայտ  արտահայտվում է պարտեզի մուտքից ։Սկսած բակից որ շատ անմխիթար վիճակում է,անձրևոտ օրերին շատ սարսափելի վիճակ է լինում դժվար անանցանելիություն է առաջացնում գոյացած ջրակույտի պատճառով։Երեխաների համար չկա ստեղծված բարենպաստ պայմաններ որ թույլ կտա երեխաներին հաճույքով այցելել պարտեզ, կրթվել ,զարգանալ և միևնույն ժամանակ գտնվել աչքին հաճելի միջավայրում։ Իրականում կան   շատ խնդիրներ որը ցանկալի կլիներ շտկել ,ապահովելով երեխաներին հաճելի միջավայր, ստեղծել բարենպաստ պայմաններ...գույք , խաղալիքներ,զարմացնող խաղեր և մի շարք այլ միջոցներ երեխայի անհատականությունը ճիշտ կառուցելու և զարգացնելու համար.....
Պատասխանել
Անհայտ օգտատեր 8 ամիս առաջ
Կեղծ  քվեարկություն, էսպես կարելի է մի 100 հոգու տեղ քվեարկել:
Պատասխանել
Դավիթ Ավագյան 8 ամիս առաջ
Առաջարկում եմ Մասիսի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի առաջարկած ծրագիրը դիտարկել որպես առաջնահերթ, որովհետև հետևելով էջերի գործունեությանը կարող եմ ասել, որ դա իսկապես առաջնահերթ հարց է, օտարերկրյա ներկայացուցչական կազմերի անդամներին ամեն անգամ ուղեկցում եք անմխիթար բակային հատվածով, որտեղ 3 կարևոր կազմակերպություն է գործում՝ Մանկապատանեկան կենտրոն, Շախմատի ակադեմիայի մասնաճյուղ, Համայնքային կենտրոնական գրադարան․․․ Խնդրում եմ հաշվի առնել նախ  այս փաստերը և խրախուսել այդ առաջարկը՝ Բարենորոգում՝հանուն երեխաների․․․․
Պատասխանել
Անհայտ օգտատեր 9 ամիս առաջ
Դեռեւս անցյալ տարվանից  այդքան բարձրաձայնում ենք Նոր Խարբերդ համայնքում նոր ձեւավորվող  բնակելի հատվածում /Զոնալ/ առկա հրատապ խնդիրների մասին, սակայն ոչ մի ընդառաջում բնակավայրից հնչող պահանջ բողոքներին, իսկ նախկինում բնակավայրի մասով համայնքի հնգամյա զարգացման  ծրագրում եղած կետերը ոչ միայն ի կատար չեն ածվել, այլեւ իսպառ դուրս են մնացել խոշորացված համայնքի աշխատակազմի ուշադրությունից։ Լավ կլիներ նախկին ծրագրով պլանավորած խնդիրները վերացվեցին, նոր մտածվեր ժամանցի կենտրոն հիմնելու մասին
Պատասխանել
Անհայտ օգտատեր 9 ամիս առաջ
Կարծիքը հայտնեց Նաիրա Նաղդալյանը, ծրագրերի մասին պատահական եմ տեղեկացել
Պատասխանել
Անհայտ օգտատեր 9 ամիս առաջ
Առաջարկում եմ խաղահրապարակի կառուցում
Պատասխանել

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner