Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 160-րդ հոդվածի, 163-րդ հոդվածների պահանջով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Դարակերտ գյուղի Հարություն Միրզոյանի անվան մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Նորա Սարգսյանի 2025 թվականի հունիսի 9-ի դիմումը /մտից՝ թիվ 6139/ և նույն կազմակերպության մեթոդիստ Հասմիկ Կարապետյանի համաձայնագիրը՝ որոշում եմ․
1. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Դարակերտ գյուղի Հարություն Միրզոյանի անվան մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Նորա Սարգսյանին 2025 թվականի հունիսի 16-ից տրամադրել 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ը ժամանակահատվածի համար նախատեսված ամենամյա երկարացված արձակուրդից չօգտագործված 10-ը աշխատանքային օրը և 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը ժամանակահատվածի համար նախատեսված ամենամյա երկարացված արձակուրդից չօգտագործված 5 աշխատանքային օրը։ Վերադարձը՝ սույն թվականի հուլիսի 7-ին։
2. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Դարակերտ գյուղի Հարություն Միրզոյանի անվան մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Նորա Սարգսյանի պարտականությունները վերապահել մանկապարտեզի մեթոդիստ Հասմիկ Կարապետյանին։