Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ մասերի պահանջներով,հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2/փ-69 եզրակացությունն ու ընդառաջելով Կյուրեղ Ավագյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 11.04.2022թ. N 1280 / Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. Կյուրեղ Արամայիսի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք Մասիս քաղաքում գտնվող 03-003-137-195 կադաստրային ծածկագրով 0.79 հա մակերեսով հողամասից 0.75268 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության բնակելի թաղամաս կառուցելու նպատակով։ |