Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և ընդառաջելով ,,ՖԻԼԴ ԼԱԲ,, ՍՊԸ-ի լիազորված անձ Նորայր Սիմոնյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 31.03.2022թ. N 417/ Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.,,ՖԻԼԴ ԼԱԲ,, ՍՊԸ-ին ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Հովտաշատ գյուղում գտնվող սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի՝ 3.3 հա հողամասի /ծածկագիր՝ 03-054-0294-0003/ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով, նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։ |