Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի և ,,ՀՀ Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2023 թվականի համախմբված բյուջեն՝
1) եկամուտների գծով՝ 6 093 933 230 դրամ: 2) ծախսերի գծով՝ 6 093 933 230 դրամ: 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասը՝ 1) եկամուտների գծով՝ 4 023 672 200 դրամ: 2) ծախսերի գծով՝ 4 023 672 200 դրամ, նույն թվում բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը՝ 719 385 140 դրամ, որից հատկացում բյուջեի ֆոնդային մասի ծախսերին 700 000 000 դրամ:
3.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2023 թվականի բյուջեի ֆոնդային մասը՝ 1) մուտքերի գծով՝ 2 770 261 030 դրամ: 2) ծախսերի գծով՝ 2 770 261 030 դրամ: 4. Հաստատել հատված 1-ով նախատեսված 2023 թվականի համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների համաձայն հավելված 1-ի: 5. Հաստատել հատված 2-ով նախատեսված 2023 թվականի համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման համաձայն հավելված 2-ի: 6. Հաստատել հատված 3-ով նախատեսված 2023 թվականի համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 3-ի: 7. Հաստատել հատված 6-ով նախատեսված 2023 թվականի համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 4-ի: 8. Թույլատրել համայնքի ղեկավարին կատարել փոփոխություն տարվա ընթացքում հաստատված բյուջեի ծախսային ծրագրերի հոդվածների միջև մինչև 15 % -ի չափով: 9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |