Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով Մասիս քաղաքային համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,826 հա 5-րդ կարգի վարելահողը /ծածկագիր՝ 03-003-0294-0050/ և 2,2212 հա արոտավայրերը /ծածկագրեր՝ 03-003-0305-0082, 03-003-0305-0084, 03-003-0305-0083/ աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու՝ համաձայն կից հավելվածի: 2.Հաստատել մեկնարկային գին՝ տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի չափով: |