Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 345-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԱՐԴ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔՈԻՄ 2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 11-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքում սկսել  2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց։

2․ Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի իրականացման համար համայնքի բյուջեում (ֆոնդային մասում) որպես  ֆինանսավորման մասնաբաժին նախատեսել տվյալ ծրագրի համար հայցվող պետական ֆինանսավորման գումարի 20 տոկոսը: 

3․Յուրաքանչյուր առաջարկ նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն չափ 50 000 000 (հիսուն միլիոն)դրամ։

4․ Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի։

5․ Սահմանել, որ քվեարկությանը մասնակցել իրավունք ունեցողների առնվազն 1 տոկոսի կողմ  ձայների դեպքում  առավելագույն ձայներ հավաքած առաջարկ նախագիծ(նախագծեր)ը համարվում է հաղթած։

6. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար առաջնահերթություն սահմանվում են համայնքի 26 գյուղական բնակավայրերը և 26 գյուղական բնակավայրերին վերաբերող ոլորտները:

7. Համայնքի ղեկավարին՝

1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում, 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում.
2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը (ները) ներկայացնել ավագանու հավանությանը.
3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։
 

8. Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում  սույն որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԱՐԴ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(717.37 Կբ) ՀԱվելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner