Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 6․000 (վեց հազար) ՀՀ դրամ տեղական տուրքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը/հայտ՝ 182977 ծածկագիր՝ 03192WTKE6G7 ծածկագիր՝ 03192TZ2BE2D/ և ընդառաջելով Կարեն Ավետիսյանի խնդրանքին՝ /մտից՝ 16.07.2024թ. թիվ 9900/ որոշում եմ․
1․Կարեն Հայկազի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը /ծածկագիր՝ 03-070-0093-0014/ դարձնել երկու գույքային միավոր և հասցեավորել համապատասխանաբար`
ա/ Առանձնացվող հատված 1․ 0,05316 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Նոր Խարբերդ, 5-րդ փողոց, 34 բնակելի տուն:
բ/ Առանձնացվող հատված 2․ 0,02264 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Նոր Խարբերդ, 5-րդ փողոց, 34/2 շինություն։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։