Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 04-ի N 02-Ա որոշման 1-ին կետում նշված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ / հավելվածը կցվում է / ։
2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 08-ի « ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 04-Ի N 02-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 08-Ա ՈՐՈՇՈՒՄԸ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |