Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վրեժ Ազատի Դավթյանը /ՀՀ, Երևան, Կեբտրոն, Պռոշյան, 1 նրբ․, 60 տ․/ ստացել է համայնքի ղեկավարի 07.04.2025թ. N 2142 ծանուցումն ու 03.04.2025 թվականի դրությամբ տեղեկանքները /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել և ,,Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողով,,-ի առաջարկը /11.07.2025թ. արձանագրություն N253/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Վրեժ Ազատի Դավթյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-018-0024-0050/ 2021-2024թթ․ համար՝ 14․906 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 30․985 ՀՀ դրամ, տույժը՝ 2․921 ՀՀ դրամ 900435003794 հաշվեհամարին և անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-018-0024-0018/ 2021-2024թթ․ համար՝ 329․131 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 264․189 ՀՀ դրամ, տույժը՝ 64․942 ՀՀ դրամ 900435003794 հաշվեհամարին։
2.Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով: