Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Մասիս համայնքի ավագանու 2017թ. օգոստոսի 28-ի,, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին,, N 82-Ա որոշումը և Մասիս համայնքի բնակիչ Մարիամ Հարությունյանի դիմումը /մտից մատյանի 18.05.2018թ. թիվ 229/ որոշում եմ ՝
Մասիս քաղաքային համայնքի բյուջեի սոցիալական հատուկ արտոնությունների ընդհանուր բնույթի այլ ծառայություններ հոդվածից հատկացնել 100.0 /մեկ հարյուր / հազար դրամ :