Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Ռուբեն Հովհաննիսյանի խնդրանքին /մտից մատյանի՝26.02.2019թ. թիվ 148/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Արարատյան փողոց թիվ 19 հասցեում Ռուբեն Հովհաննիսյանին պատկանող հասարակական կառույցի զբաղեցրած վարձակալած 0,0061 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0109-0085/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Ռուբեն Հովհաննիսյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 179340 / հարյուր յոթանասուն ինը հազար երեք հարյուր քառասուն/ ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ՀՀ դրամ: