Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի պահանջներով, հաշվի առնելով, որ նշված տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող` ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք ք. Մասիս Մ. Հերացու փողոց 18/17 հասցեում գտնվող բնակավայրերի ընդհանուր օգտագործման 0,00487 հա հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-0108-0153/ կառուցապատման նպատակով 50 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրելու համար կազմակերպել մրցույթ: 2.Մեկնարկային գին սահմանել 100.000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ: |