Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի, ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2022 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման արդյունքների վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումը (հաղորդումը կցվում է) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1.Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2022 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման արդյունքների վերաբերյալ հաղորդումը՝ ա/ եկամուտների կատարման գծով՝ համաձայն հավելված 1-ի: բ/ ծախսերի կատարման գծով՝ համաձայն հավելված 2-ի: |