Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 12-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԵ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով և հիմք  ընդունելով 2023 թվականի Մասիս համայնքի բյուջեի կատարման տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը /հաշվետվությունը կցվում է/   Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին  որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս  համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը.

ա/ եկամուտների կատարման գծով՝ համաձայն հավելված 1-ի, ըստ որի՝
     եկամուտների առաջադրանքը 4 932 723 435 դրամի դիմաց կատարվել է 5 016 701 031 դրամ, որից

  • բյուջեի վարչական մասի եկամուտները՝ 4 043 638 700 դրամ առաջադրանքի դիմաց կատարվել է 4 218 716 046 դրամ կամ 104.3 %-ով:
  • բյուջեի ֆոնդային մասի եկամուտները՝ նախատեսված 1 589 084 735 դրամի  դիմաց  կատարվել է 1 347 984 985 դրամ կամ 84.8 %-ով:
  • բյուջեի ֆոնդային մասի ընդհանուր մուտքերը նախատեսված 4 103 468 807 դրամի դիմաց փաստացի կազմել է 3 175 292 700 դրամ, որից՝ տարեսկզբի մնացորդը՝ 1 164 384 000 դրամ, համայնքի սեփականություն համարվող գույքի և հողի իրացումից մուտքերը՝ 672 023 700 դրամ,  կապիտալ սուբվենցիա՝ 785 690 500 դրամ, բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային մաս՝ 550 000 000 դրամ, համայնքի գույքին պատճառված վնասի փոխհատուցումից մուտք՝ 3 194 500 դրամ:                                                                                                                                                                                                      

բ/ Ծախսերի կատարման գծով՝ համաձայն հավելված 2-ի, ըստ որի՝

      ծախսերի առաջադրանքը 6 097 107 507.40 դրամի դիմաց կատարվել է 5 250 111 082.40 դրամ, որից

  • բյուջեի վարչական մասի ծախսերը՝ 4 043 638 700 դրամ առաջադրանքի դիմաց կատարվել է 3 617 757 982.20 դրամ կամ 89,5 %-ով
  • բյուջեի ֆոնդային մասի ծախսերը՝ 2 753 468 807.40 դրամ առաջադրանքի դիմաց կատարվել է 2 182 353 100.20 դրամ կամ 79.3 %-ով: 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԵ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.80 Մբ) hashvetvutyun
(4.00 Մբ) havelvac 1
(3.35 Մբ) havelvac 2
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner